Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա
10.12.2025 | 10:45

«Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը». փաստաբան Վահան Հովհաննիսյան

Ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում քրիստոնեության պաշտպանության կոմիտե. ո՞ւմ մտքով կանցներ, որ երբեև կստեղծվի աշխարհում քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած երկրում Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում քրիստոնեության պաշտպանության կոմիտե: Սա մի իրողություն է, որը բնավ չէինք կարող պատկերացնել, չէինք կարող տեսնել նույնիսկ մեր ամենամղձավանջային երազներում:

Շարունակվում են Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդեպ մարտահրավեր հանդիսացող Հայաստանյան զարգացումների առնչությամբ Հայաստանի, հայկական սփյուռքի, ինչպես նաև արտերկրի օտարազգի հասարակական, քաղաքական գործիչների, հոգևորականների, փաստաբանների, մտավորականների, պարզապես մտահոգ անձանց և նույնիսկ պետական նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների քննադատող ու Հայաստանի իշխանություններին դատապարտող հայտարարությունները, մեկնաբանությունները և կոչերը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը նույնիսկ հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում քրիստոնեության պաշտպանության կոմիտեի ստեղծմամբ: Կոմիտեի անդամների հաստատած ու դեռ մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի կալանավորումը Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) կողմից Բրատիսլավայից հրապարակված եռալեզու հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Խորը մտահոգությամբ ականատես ենք Հայաստանում տեղի ունեցող մի շարք զարգացումներին, որոնք ուղղակի մարտահրավեր են Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հոգևոր առաջնորդին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Վերջին ամիսներին ՀՀ կառավարության գործողությունները ստեղծել են թշնամանքի և ճնշման մթնոլորտ Եկեղեցու նկատմամբ։ Բարձրաստիճան հոգևորականներ՝ երկու արքեպիսկոպոս և մեկ եպիսկոս, քահանաներ, ինչպես նաև հարգված բարերարներ և լրագրողներ կալանավորվել են կեղծ մեղադրանքներով։ Մենք ականատես ենք հակաօրինական գործողությունների, որոնք ուղղված են Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ։

Շատ անհանգստացնող են Մայր Աթոռբ Սուրբ Էջմիածնի, աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հոգևոր պատմական սրտի դեմ ընթացող ոտնձգությունները։

Հաշվի առնելով այս զարգացումների լրջությունը, մենք դիմում ենք այն անհատներին, որոնց բարոյական հեղինակությունը հասարակական դիրքը կարող է նպաստել Եկեղեցու առաքելությանը, նրա հոգևոր առաջնորդության և քրիստոնեության հիմնական արժեքների պաշտպանությանը Հայաստանում և ողջ աշխարհում, կոչով. դատապարտել ՀՀ իշխանությունների կողմից կատարվող հակաիրավական քայլերը»։

Կոմիտեի հայտարարության ներքո ստորագրել են հայտնի և երևելի բազմաթիվ գործիչներ՝ Վերապատվելի և մեծարգո, գերապատիվ Լորդ Քերի Քլիֆթոնը՝ Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս, (Մեծ Բրիտանիա ), Յան Չարնոգուրսկին՝ Սլովակիայի նախկին վարչապետ, Վիեննայի ՊԱՆԱՊ ակումբի համանախագահ (Սլովակիա), մեծապատիվ Լորդ Մարկիզ Ռեադինգը (Մեծ Բրիտանիա), Կոնստանտին Զատուլինը՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, (Ռուսաստան), Լուիս Մորենո Օկամպոն՝ Արգենտինայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ (ՄԱԿ), գերաշնորհ եպիսկոպոս, դոկտոր, պրոֆեսոր Պատրիկ Սուխդեոնը, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և Օքսֆորդի կրոնի և հասարակական կյանքի կենտրոնի գործադիր տնօրեն (Միացյալ Թագավորություն), Յան Ֆիգելը՝ նորարարությունների և հետազոտությունների հարցերով ԵՄ առաջին հանձնակատար, հանուն կրոնի ազատության կազմակերպության եվրոպական ֆորումի (FOREF) նախագահ (Սլովակիա), Ջոնաթան Սթիլը՝ Վիեննայի ՊԱՆԱՊ ակումբի անդամ, բրիտանացի լրագրող և հրապարակախոս, «The Guardian»-ի արտասահմանյան նախկին գլխավոր թղթակից (Մեծ Բրիտանիա), Ջոն Էյբները՝ Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպությսն գլխավոր տնօրեն, Լոնդոնի համալսարանի պատմական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից (Մեծ Բրիտանիա), Լյուբոշ Բլահան՝ Եվրոմիության խորհրդարանի պատգամավոր (Սլովակիա), Ֆրանտիշեկ Միկլոշկոն՝ Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ, խորհրդարանի գործող անդամ, Ազգային ժողովի բարձրագույն շքանշանի ասպետ (Սլովակիա), Վոլֆգանգ Հումելը՝ Բեռլինի Սենատի պատգամավոր, էկոնոմիկայի դաշնային նախարարության ֆինանսական հարցերի վարչության ադամ (Գերմանիա), Հելգա Զեպպ- Լարոուշը- Շիլլերի ինստիտուտի հիմնադիր և ղեկավար (Գերմանիա), Ցիրիլ Սվոբոդան՝ Չեխիայի Հանրապետության Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ (Չեխիա), Յան Քեմփբելը՝ չեխ հայտնի տնտեսագետ, վերլուծաբան և հրապարակախոս (Չեխիա), Ռոբերտ Ամստերդամը՝ միջազգային իրավաբան, որը մասնագիտանում է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում (ԱՄՆ), Ֆրանսուա Ֆիյոն- Ֆրանսիայի նախկին վարչապետ (Ֆրանսիա), Ռոմանո Պրոդին՝ Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ նախկին նախագահ (Իտալիա), Գուստավ Գուստենաուն՝ բրիգադային գեներալ, ահաբեկչության դեմ պայքարի և հակամարտությունների կանխարգելման եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար (Ավստրիա)։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում 2025թ. դեկտեմբերի 5-ին հայտարարություն է ընդունել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:

Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:

Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ Եկեղեցու ողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ, գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված շինծու հանրային քրեական հետապնդմանը և ապօրինի ձերբակալությանը, գործընկերս՝ պատմական գիտությունների թեկնածու, yerkir.am լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ կատարվածին տվել է հետևյալ բացատրությունը.

«Նրան ձերբակալել են, քանի որ

– պարագլուխը վախենում է նույնիսկ մեր Եկեղեցու մտքից ու պատմությունից,

– հազարավոր զինված ստորաբաժանումներ ունեցող խունտան սարսափում է նույնիսկ մեկ հոգու քաջությունից ու տղամարդկությունից,

– նա ցույց տվեց, որ մարդը կարող է միայնակ կանգնել դավաճանների մի ողջ խմբի դեմ ու կզացնել բոլորին։

Նրան ձերբակալել են, քանի որ ռահվիրաները չեն կապիտուլացվում․․․»:

«Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը, որի էությունը կայանում է հետևյալում՝ անձի վերաբերյալ տարածվում է ակնհայտ և հնարավորինս հանդուգն կեղծ տեղեկատվություն,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:- Տեղեկատվության թիրախը որքան ավելի փորձում է ապացուցել իր անմեղությունը, այնքան ավելի այդ սուտը /կեղտոտ ձկան հոտ/ կպնում է նրան։ Մեր գործընկեր Արսեն Բաբայանը իհարկե կարդարացնի Արշակ Սրբազանին, իհարկե կապացուցի նրա անմեղությունը, սակայն դա կտևի որոշակի ժամանակահատված, իսկ այդ ընթացքում Սրբազանը կասոցացվի թմրամիջոցի իրացման հետ և մեթոդի հեղինակը կհասնի իր նպատակին»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ